"Ամերիկայի Ձայն"-ի հատուկ ռեպորտաժ

Գյուղատնտեսության փոփոխվող դեմքը

Ամերիկացիներից շատերը հուսով են, որ Թրամփի վարչակարգը փոփոխություններ կբերի, սակայն միանշանակ չէ, թե ինչ փոփոխություններ։

Բովանդակություն:

Շուրջ 20 տարի զբաղվում եմ այս բիզնեսով։

Ամեն ինչ լավ էր։ Միայն վերջերս շուկաների անկման հետ կապված՝ ֆինանսական դժվարություններ են ծագել։

Փոփոխությունները հաճախ անորոշություն են ստեղծում, բայց պետք է նաև գիտակցենք, որ այս ամենը գլոբալ բնույթ է կրում։ Ես զարմանում եմ, թե երբեմն ուր է հասնում մեր արտադրանքը։

Չէ՞ որ այժմ համաշխարհային շուկայի մաս ենք կազմում։

Շատերին թվում է, որ մեր երկրում պետք է միայն ամերիկացիներ աշխատեն։ Սակայն չեմ կարծում, որ առանց, օրինակ, լատինամերիկյան աշխատուժի, հնարավոր կլինի հաղթահարել աշխատանքի ողջ ծավալը։

Կարծում եմ՝ մեր երկիրը այժմ կարող է ավելի ճիշտ ուղղությամբ գնալ, սակայն վստահ չեմ, թե որն է այդ ուղղությունը։

—Նիլ Բարքին, Ագարակատեր

Գեիլսվիլ, Վիսքոնսին