"Ամերիկայի Ձայն"-ի հատուկ ռեպորտաժ

Հզոր Ամերիկա

Թրամփի վարչակազմը փորձում է ի կատար ածել ԱՄՆ-ի ռազմական ներուժը հզորացնելու խոստումը։ Այդ քաղաքականության կողմնակիցները թեև դեմ չեն ռազմական բյուջեի աճին, սակայն պատրաստ չեն անձամբ ներգրավվել և իրենց ներդրումը ունենալ։

Բովանդակություն:

Ձիերի խնամքը պահանջում է առավոտյան վաղ վեր կենալ և գրեթե ամբողջ օրը հոգ տանել նրանց մասին։ Դա ձեզ միշտ երիտասարդ է պահում։ Նրանց հետ պետք է աշխատել, ինչպես երեխաների հետ, որպեսզի մրցունակ լինեն։

Մեր ռազմական ուժերը պետք է հզոր լինեն, մենք պետք է առաջնորդ լինենք։ Եթե մենք ուժեղ չլինենք, մեզ պարզապես կօգտագործեն։

Դա չի նշանակում, որ պատրաստվում ենք պատերազմել, սակայն հզորությունը ցույց տալու ձև է։ Ուստի պետք է հզոր բանակ ունենանք։ Իսկ պաշտպանության ծախսերի կրճատումը թուլության նշան կլինի, ինչի համար հետագայում ստիպված կլինենք հատուցել։

Օրինակ՝ Ռեյգանը հզորացրեց բանակը, և տեսեք, թե ինչ արեց Ռուսաստանը։ Անմիջապես նահանջեց։

Մենք չափազանց մեծ գումարներ ենք ծախսել Մերձավոր Արևելքում։ Տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսել տարածաշրջանի պատերազմների վրա, արտաքին օգնություն ենք տրամադրում այդ երկրներին։ Եվ ի՞նչ ենք ստանում դրա դիմաց։ Ոչինչ։ Այնտեղ գումարներ ծախսելու փոխարեն հարկավոր է դիմակայել նրանց հետ հակամարտող մարդկանց և ասել, որ բավական է։

—Բիլ Քրոգերթ, Թոշակի անցած բանվոր

Էննավան, Իլլինոիս