Գյուղատնտեսությամբ սկսել եմ զբաղվել 12 տարեկանից։ Ընտանեկան ագարակ ունենք, որտեղ աճեցնում ենք եգիպտացորեն և սոյա։
Մեր սոյայի հիմնական շուկան Չինաստանն է։ Թրամփը բարձրացնում է տարբեր ապրանքների սակագները, և մյուս երկրները պատրաստվում են համապատասխանաբար արձագանքել։
Ներգաղթը, անշուշտ, պետք է վերահսկվի, սակայն պատի կառուցումը և այդօրինակ նախաձեռնությունները պարզապես ծիծաղելի են։ Մեքսիկան բազմաթիվ ապրանքներ է գնում ԱՄՆ-ից, հատկապես՝ հացահատիկ և եգիպտացորեն։ Այդպես նրանք կվրդովվեցնեն Մեքսիկային և կդրդեն այլ շուկա գտնել։
Պետք է հասկանալ, որ Ամերիկան միակ մատակարարը չէ։ Այդ երկրները կարող են այլոց դիմել։
Իհարկե, դա մտահոգիչ է։ Եթե նախագահ Թրամփը դուրս գա Թվիթերից և լրջորեն գործի անցնի, ամեն ինչ գուցե շտկվի։ Իսկ անխոհեմ հայտարարությունները դժվար է ասել, թե ինչի կհանգեցնեն։