Ի տարբերություն Վաշինգտոնում տիրող խառնաշփոթի, Դոնալդ Թրամփի նախագահությունը դեռևս ողջունելի է նրա աջակիցների կողմից, ովքեր հիմնականում Ամերիկայի գյուղական սպիտակամորթ բնակչությունն են կազմում: Այս մարդիկ նրանք են, ում Թրամփը բազմաթիվ խոստումներ է տվել, այն մարդիկ, ում կարծիքով իրենք դուրս էին մնացել նախորդ վարչակազմի ուշադրությունից: «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողները վերջերս ուղևորվել էին Միսսիսիպի գետի երկայնքով տարածվող գյուղական համայնքեր, որտեղ 2016 թվականին մարդիկ քվեարկել էին Դոնալդ Թրամփի օգտին: Նրանք զրուցել են այս համայնքների հիմնականում քրիստոնյա միջին խավի բնակիչների՝ ֆերմերների, բանվորների, թոշակառուների հետ: Ձեզ ենք ներկայացում այն մարդկանց պատմությունները, ովքեր հոգնել են փոփոխությանը սպասել:
«Ամերիկայի Ձայն»-ի մի քանի լրագրողներ փետրվար և մարտ ամիսները անցկացրել են Միսսիսիպի գետի երկայնքով տարածվող Մինեսոթա, Վիսքոնսին, Իլինոյս և Այովա նահանգներում: Նրանք զրուցել են այն մարդկանց հետ, ովքեր ԱՄՆ-ի նախագահական նախորդ ընտրություններում աջակցել էին Դեմոկրատական կուսակցությանը, իսկ 2016 թվականի ընտրություններում սատարել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփին: Մեր զրուցակիցները այն մարդիկ են, ովքեր կարծում են, թե իրենք այն «մոռացված մարդիկ» են, ում Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել:
Deepak Dobhal reflects on covering the countryside