"Ամերիկայի Ձայն"-ի հատուկ ռեպորտաժ

Ռասսայական խնդիրները «Սպիտակ» Ամերիկայում

Իլլինոիսի Թամփիքո քաղաքի բնակիչները կիսում են՝ ընտրարշավի ընթացքում Թրամփի կողմից հնչեցված այն կարթծիքը, թե ներգաղթյալները անօրինական գործունեություն են ծավալում:

Բովանդակություն:

Սա Թամփիքոն է՝ Իլլինոիսը, Ռոնալդ Ռեիգանի ծննդավայրը: Ես միանշանակ համաձայն չեմ այն ամենի հետ ինչ նա արել է: Սակայն, այստեղ մենք հպարտանում ենք Ռոնալդ Ռեիգանով:

Ես 58 տարեկան եմ և երբեք չեմ տեսել, որ երկիրը այսպես պառակտված լինի, ինչպես վերջին երեք տարիների ընթացքում։ Մարդիկ ռասայական պահանջներ են ներկայացնում միմյանց։ Բայց չէ՞ որ բոլորս ամերիկացիներ ենք։ Եթե բոլորը հետևեին միևնույն կանոններին, չէինք կանգնի այս խնդրի առջև։

Բոլորս էլ մտահոգված ենք, սակայն ես չեմ պատրաստվում այլ կերպ վերաբերվել լատինամերիկացիներին, աֆրոամերիկացիներին։ Եթե դու Ամերիկայի քաղաքացի ես, նշանակություն չունի, թե ինչ ռասայի ես պատկանում, և ես քեզ հարգանքով կվերաբերվեմ, եթե դու էլ ինձ հարգես։ Բնական է, եթե մեկին կողոպտում ես, կրակում ես նրա վրա, նշանակում է, դու չես հարգում նրան, այդպես չէ՞։ Արդյո՞ք ես կհարգեմ մի մարդու, ով ինձ կողոպտել է։ Իհարկե՝ ոչ։

Պարբերաբար ոստիկանները հարձակման են ենթարկվում, օրենքը ոտնահարվում է։ Կարծում եմ՝ մենք չենք հարգում իրավապահներին, քանի որ չենք հարգում օրենքը։

Սա արդեն ռասայական պատերազմի է վերածվում։ Հուսանք, որ կարող ենք փոխել այս իրավիճակը։

—Բոնի Անդերսոն, Սրճարանի սեփականատեր

Թամփիքո, Իլլինոիս