"Ամերիկայի Ձայն"-ի հատուկ ռեպորտաժ

Կրոնի առաջնայնությունը

Ոմանց կարծիքով՝ եթե Ամերիկան հիմնված չլինի հրեաքրիստոնեական արժեքների վրա, այն այլևս Ամերիկա չի կարող համարվել։

Բովանդակություն:

Ես առնվազն շաբաթը մեկ անգամ գալիս եմ եկեղեցի։ Կարելի է ասել՝ ամուսնուս հետ մեր երեխաներին այս եկեղեցում ենք մեծացրել։

Մեր երկրում մարդիկ մեծամասամբ հավատացյալ են։ Իհարկե, կան նաև այնպիսիք, ովքեր չեն հավատում Աստծուն, սակայն նրանք չպետք է իրենց տեսակետը պարտադրեն մյուսներին և պնդեն, որ նրանք սխալ ուղի են բռնել։

Այլևս չի թույլատրվում Սուրբ Ծնունդ շնորհավորել, քանի որ համարվում է, որ քո արժեքներն ես պարտադրում։ Մինչդեռ դա պարզապես սրտի խորքից եկող ջերմ մաղթանք է։

Վերջին ութ տարիների ընթացքում կրոնը, կարծես, հարձակման թիրախ է դարձել Ամերիկայում։ Օբամայի օրոք առողջապահական նոր օրենքների համաձայն՝ հավատացյալները ստիպված էին վճարել իրենց համոզմունքներին հակասող միջոցառումների համար։ Դա ճիշտ չէ։ Որևէ կրոնի հանդեպ ոտնձգություն չպետք է լինի։

Ամերիկան հիմնադրվել է հրեաքրիստոնեական սկզբունքների և արժեքների վրա, որոնք չի կարելի կորցնել։ Եթե Ամերիկան հեռանա կրոնից և այն ազատությունից, հանուն ինչի մեր նախնիները պայքարել և եկել են այստեղ, հետևանքները անկանխատեսելի կլինեն։

—Վիքի Միդենդորֆ, Բուժքույր

Մենոմայնի, Իլլինոիս