"Ամերիկայի Ձայն"-ի հատուկ ռեպորտաժ

«Սուտ լրատվության» վերելքը

Ամերիկացիների շրջանում հետզհետե լայն տարածում է ստանում "կեղծ լուրերի" պիտակը

Բովանդակություն:

Ես շաբաթաթերթի հրատարակիչ և խմբագիր եմ Մաունթ Քերոլ փոքրիկ քաղաքում, որտեղ ընդամենը 1600 մարդ է ապրում։

Մեր հաց ու ջուրը տեղական լրատվությունն է։ Մարդկանց մեծ մասը, որոնց հետ շփվում եմ, թերահավատորեն են ամեն ինչին վերաբերվում։ Քանի որ մարդիկ չեն հավատում սոցիալական մեդիային, նրանք թերահավատորեն են վերաբերվում նաև ավանդական հեռարձակվող լրատվամիջոցներին և ծանրակշիռ պարբերականներին, ինչպես “New York Times”-ը, “Washington Post”-ը կամ “Chicago Tribune”-ն է։

Արձագանքելով ազգային հեռուստատեսությամբ լսած մեկնաբանություններին՝ մարդիկ հաճախ կատակում են ինձ հետ՝ արդյոք կեղծ լուրեր կամ այլընտրանքային փաստեր չեմ հրապարակում։

Կարծում եմ՝ գյուղական բնակչությունը արտացոլում է ողջ ազգաբնակչության մտածելակերպը։ Նրանք չգիտեն, թե ինչին կարող են իրոք հավատալ և ինչին՝ ոչ։ Այդ իսկ պատճառով կասկածամիտ են դառնում։

Փոքր համայնքներում մարդիկ առանձնապես սուր չեն արձագանքում, այլ պարզապես կատակում են այդ թեմայով, բայց միևնույն է՝ մտածում են դրա մասին։ Հետաքրքիր է, թե ուր է հասնելու այս ամենը։

—Բոբ Ուոթսոն, Թերթի խմբագիր

Մաունթ Քարոլ, Իլլինոիս