"Ամերիկայի Ձայն"-ի հատուկ ռեպորտաժ

Մարող փոքր քաղաքները

Ամերիկյան փոքր քաղաքներում կյանքը ոչ միշտ է պայծառ, ինչպես շատերին է թվում։ Սակայն բնակիչներից մեկը չի պատրաստվում լքել իր քաղաքը, նույնիսկ եթե այն սկսի դատարկվել։

Բովանդակություն:

Ես 9 տարեկանից ապրում եմ այս քաղաքում։ Դեռևս 60-70-ականներին այստեղ կային հագուստի, կոշկեղենի վաճառասրահներ, տնտեսական ապրանքների խանութներ, վարսավիրանոց, ռեստորաններ։ Կարծես, Չիկագոյի կենտրոնը լիներ։

Փոքր ժամանակ հաճախ էի գալիս այս խանութ։ Ծնողներիս հետ գալիս էի վարսավիրանոց։ Երբ ներս էիր մտնում, 10-13 հոգի միշտ նստած սպասում էին իրենց հերթին և զրուցում էին առօրյա գործերի մասին։

Այսօր խանութները փակ են, իսկ մարդիկ թողել-հեռացել են։ Իրոք շատ տխուր է։ Բոլոր խանութները փակվել են, շենքերը դատարկվել են, կարծես, քաղաք-ուրվական լինի։

Այժմ շուրջբոլորը միայն մեծահասակներ են: Շատ երեխաների չեք հանդիպի: Նրանք բոլորը հեռացել են:

Անկախ ամեն ինչից՝ ինձ այստեղ դուր է գալիս։ Առհասարակ, սիրում եմ փոքր քաղաքները և երբեք չեմ հեռանա այստեղից։

—Ռոջեր Բրաշաու, Թոշակի անցած բանվոր

Մաունթ Քարոլ, Իլլինոիս