"Ամերիկայի Ձայն"-ի հատուկ ռեպորտաժ

Ահաբեկչության վտանգը

Նույնիսկ Ամերիկայի գյուղական վայրերում ջիհադի բռնությունների ահի մթնոլորտ է տիրում

Բովանդակություն:

Իմ մանկությունից ի վեր շատ բան է փոխվել։ Երբ երեխա էի, հանգիստ կարող էինք դրսում ֆուտբոլ, բեյսբոլ, բասկետբոլ խաղալ, հարևանի տուն գնալ։ Մենք չէինք խոսում ահաբեկչության թեմայով, չէինք էլ մտածում դրա մասին։

Այժմ ահաբեկչությունը համատարած է։ Համոզված եմ, որ ԴԱԻՇ-ը այսօր արդեն Ամերիկայում է, պարզապես չգիտենք, թե ովքեր են նրանք և որտեղ են գտնվում։ Նրանք կարող են հայտնվել հիվանդանոցներում կամ բարերում, ինչպես եղավ Ֆլորիդայում և Կալիֆորնիայում։ Ես չեմ սիրում դրա մասին խոսել, բայց դա փաստ է։ Շարունակ մտավախություն ունես, որ կարող են ռումբ պայթեցնել դպրոցում կամ հիվանդանոցում։ Ինչպե՞ս կարելի է դա հանդուրժել։

Որքան էլ մեզ հաճելի լինի, որ մարդիկ ձգտում են այստեղ գալ՝ որպես աշխարհի լավագույն երկիր, հարկավոր է զգույշ լինել։ Պետք է պարզել, թե ովքեր են այդ մարդիկ, որտեղից են եկել և ինչ նպատակով։ Այժմ այլ ժամանակներ են, քան 20 կամ 30 տարի առաջ էր։

Պարզապես հարկավոր է ավելի ուշադիր հետևել։ Ես հասկանում եմ, որ մարդկանց մեծ մասը այստեղ չի գալիս սպանելու նպատակով։ Խոսքը այն մի քանի հոգու մասին է, ովքեր Ամերիկա այցելելու քողի ներքո սողոսկում են երկիր, և արդյունքում տուժում են բոլորը։ Անհրաժեշտ է ոչ թե ավելի խիստ օրենքներ ընդունել, այլ ավելի խստորեն հետևել առկա օրենքներին։

—Թոդ Շմիթզ, Բեռնատարի վարորդ

Բոսքոբել, Վինսքոնսին